1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության զորքերը 28 տարեկան է

Հունիսի 21-ը Ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Արցախյան ազատամարտի հերոսական օրերին կազմավորված ստորաբաժանումը աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները` նաև երկրի ներսում պայքարում էր զինված հանցախմբերի դեմ՝ պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այլևս փաստ է, որ կազմավորման օրվանից ի վեր ոստիկանության զորքերը լծվեցին ներքին կայունության ապահովման կարևորագույն գործին։ Արցախյան ազատամարտի տարներին արտաքին թշնամու առաջ կանգնած Ոստիկանության զորքերը հանուն հայրենիքի, հանուն այսօրվա մարտական գործողությունների ընթացքում 56 զոհ տվեց, 4 զինծառայող էլ ճանաչվեց անհետ կորած։ Այժմ էլ Ոստիկանության զորքերը պատրաստ է կանգնել հզորացած հայոց բանակի կողքին և գործով է ապացուցել, որ ունակ է նաև սահմաններն անառիկ պահել։ Կարող ենք արձանագրել, որ Ոստիկանության զորքերը համակարգի մշտապես կատարելագործվող, տեխնիկապես համալրվող ու զարգացող ստորաբաժանումներից է։ Պատահական չէ, որ այսօր էլ Ոստիկանության զորքերը շուրջօրյա ծառայությամբ հանրապետության ողջ տարածքում ներգրավված է արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը և իր առաքելությունը կատարում է պատվով։ Տոնդ շնորհավոր, Ոստիկանության զորքեր։