1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զորավարժություն «Արզնի» օդանավակայանի տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

19.12.2012 19:33
Զորավարժություն «Արզնի» օդանավակայանի տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցությունը և գործողությունների ներդաշնակումն ապահովելու, զինծառայողների և ոստիկանության ծառայողների ունակություններն ու հմտությունները կատարելագործելու  նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով դեկտեմբերի 17-ից 19-ը «Արզնի» օդանավակայանի տարածքում` «Ոստիկանության համահավաք ջոկատի գործողությունները զանգվածային  անկարգությունների կանխման և խափանման ընթացքում» թեմայով կազմակերպվել և անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն` ոստիկանության  ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի ծառայողների մասնակցությամբ:
Զորավարժության  կազմակերպման և  անցկացման  նպատակով  ստեղծվել էր օպերատիվ շտաբ` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ղեկավարությամբ:
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ զորավարժության գլխավոր փուլը, որին նախորդեց հատուկ տեխնիկայի ցուցադրությունը: Բուն զորավարժության ընթացքում ստորաբաժանումները, նախնական պլանի համաձայն, լիարժեք իրականացրին   առաջադրված խնդիրները:
Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցավ կազմակերպչական պատշաճ մակարդակով:
Վարժանքների ընթացքում  առավել աչքի ընկած ծառայողները ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացան պարգևների:
Զորավարժության ավարտին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: