1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զինամթերքը հանձնում են կամավոր

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 21.30-ին, 1976 թ. ծնված Մակիտոն Հ.-ն մարզային վարչությունում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի կարաբինի՝ 50, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 40, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 32 փամփուշտ և «Ջ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի:
 
***
 
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գագիկ Շ.-ն և կամավոր հանձնել օդամղիչ հրացան` փողը վերափոխված 5,6 մմ տրամաչափի  փամփուշտ կրակելու համար, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 46, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 2 և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, 1976 թ. ծնված Արամ Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, խոշոր տրամաչափի 16 փամփուշտ և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Մարիետա Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի՝ 41, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՍՎԴ» տիպի ինքնաձիգի 1 դատարկ փամփշտակալ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 1 դատարկ փամփշտակալ և մեխանիկական եղանակով գործարանային համարը ջնջված «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
 
***
 
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 15.20-ին, 1975 թ. ծնված Սուքիաս Տ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 17.30-ին, 1988 թ. ծնված Նվեր Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտ: 
 
***
 
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 22.00-ին, 1971 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի՝ 119, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 77 և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 23 փամփուշտ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: