1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 16-ին, ժամը 16.00-ին, Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1976 թ. ծնված Արամ Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳ 42» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի և 5,45 մմ տրամաչափի 32 փամփուշտ ու հայտնել, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ հորը:

***

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 16-ին, ժամը 18.15-ին, 1960 թ. ծնված Աշոտ Զ.-ն կամավոր հանձնել է «Ռոբուստ» տիպի 12 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հորեղբոր որդուն (մահացել է 2005 թ.), իսկ նրա մահից հետո որպես հիշատակ, պահել է իրենց տան ննջասենյակի պահարանում:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 16-ին, ժամը 15.25-ին, 1985 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «SՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացան, 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 57 փամփուշտ և հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, ով ձեռք էր բերել 1992-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: