1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, նաև հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Մասնավորապես, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզներն ու թույլտվության համակարգի ծառայողները Ջիլ գյուղի տներից մեկում հայտնաբերել են տարբեր հրազենների և տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտներ։ Բացի այդ, իրականացրել են նաև բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի, ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Մարտունու բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Արդյունավետ էր նաև Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշմիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Արմավիրի բաժնում։ Հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնում էլ արձանագրվել է Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները. երկու բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Ագարակ քաղաքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Մոսին» հրացան։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: