Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի տերմինալի ավտոկանգառում: 
Մեկնած օպերատիվ խումբը  հայտնաբերել է գործարանային արտադրության ատրճանակ՝ «MAKAROV CCCR 9mm» գրառումով, պահունակով և 9 մմ տրամաչափ 7 փամփուշտով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով և 5.45 մմ տրամաչափի  30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: