ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացատրական աշխատանք են իրականացրել ՝ համագործակցելով Արցախի ոստիկանության գործընկերների հետ։ Արդյունքում Նոր Խարբերդում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր, որոնք, ըստ նրա, բերել էր անցած տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Սիսիանի բնակիչներից մեկը բաժին էր բերել տարիներ առաջ գտած «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Ոստիկանության Տարոնի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տաշիր քաղաքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչներով նռնակներ, պահունակներ ու ինքնաձիգի 180 փամփուշտ։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակները, տարբեր տեսակի նռնակները, պահունակներն ու տարբեր հրազենների փամփուշտները ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել են Վանաձորում բնակվող երկու տղամարդ։ Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ Ալագյազի ավազահանքի տարածքում «Կալաշնիկովի» ինքնաձիգ էր թողել ու զանգել ոստիկանություն։ Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու և Սևանի բաժինների համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մարտունիի բաժին հանձնել են գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ և փամփուշտներ, իսկ Սևանի բաժին կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ։ Ոստիկանության Կումայրիի և Բաղրամյանի բաժինների ծառայողները ևս իրականացրել են բացատրական աշխատանք, որի արդյունքում հիշյալ ստորաբաժանումներում քաղաքացիները հանձնել են տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու 150-ից ավելի փամփուշտ։ Գործարանային համարով «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացանը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի փամփուշտները Փոքր Վեդի գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ոստիկանության Արարատի բաժնում՝ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: