1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Դերենիկ Դեմիրճյան փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տանն ու Աշտարակի ամառանոցում ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Ստուգումների ընթացքում պարզվեց, որ նրան զինամթերք էր տվել Աշտարակի 35-ամյա մի բնակիչ: Ըստ որոշ տվյալների` աշտարակցին նաև ուրիշի էր զենքեր տվել:
Տեղեկությունն իրացվեց մարտի 4-ին` Աշտարակի համայնքային ոստիկանների հետ: Աշտարակի Նարեկացու փողոցում ժամը 15.55-ին երևանցի տղամարդը ձերբակալվեց: Նա խոստովանեց, որ ամառանոցում ունի «Մակարով» տեսակի ապօրինի ատրճանակ, իսկ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի լքված շինությունում պահել է ինքնաձիգի մարտական փամփուշտներ:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզի քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բացի երևանցուց` երկու զենք էլ 35-ամյա տղամարդը տվել էր 47-ամյա համաքաղաքացի ազգականին: Նույն օրը, ժամը 21.40-ին, Երևանում ձերբակալվեց ու ոստիկանության Աշտարակի բաժին տարվեց նաև 47-ամյա ազգականը:
Նա հայտնեց, որ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգն իր ավտոտնակում է, իսկ «Մակարով» ատրճանակը պահել է տանը՝ երկաթյա պահարանի տակ: Քիչ անց 47-ամյա տղամարդու որդին ինքնակամ բաժին ներկայացրեց «Մակարովը»:
Նախաքննական մարմին ներկայացված տղամարդիկ տեղափոխվեցին ձերբակալվածների պահման վայր: Իսկ հաջորդ օրը` մարտի 5-ին, խուզարկություններ կատարվեցին երևանցու ամառանոցում, որտեղից հայտնաբերվեցին «Մակարով» տեսակի, ջնջված գործարանային համարով ատրճանակ և որսորդական հրացանի 15 փամփուշտ: Աշտարակցու տան և օժանդակ շինությունների խուզարկությամբ ավտոտնակում հայտնաբերվեցին ինքնաձիգի 3605 փամփուշտ և մեկ ինքնաձիգ, նկուղում` ինքնաձիգի 379 փամփուշտ, մասնատված երկու հրացան, հրացանի մեկ փող, գնդացրի շղթա՝ հինգ փամփուշտով, իսկ բնակարանում` հրացանի մեկ փող, օդաճնշիչ ատրճանակ և գնդացրի օպտիկական սարքեր: Ներսես Աշտարակեցու փողոցի կիսաքանդ շինության մեջ հայտնաբերվեց ինքնաձիգի 289 փամփուշտ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: