1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։
Արդյունավետ էր նաև Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Վարդաղբյուր գյուղի բնակիչներից մեկը Աշոցքի բաժնում հանձնել է ինքնաշեն ատրճանակ ու ռազմամթերք։ Արթիկի բաժնում էլ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ ու ռազմամթերք։ Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Խանջյան գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է որսորդական հրացան ու ռազմամթերք։ Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Փարպի գյուղում բնակվող մի կին հանձնել է թմբուկավոր ատրճանակ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: