1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2017» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1979 թ. ծնված Արթուր Ն.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 39 և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, «Ջի-1» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1947 թ. ծնված Սեդա Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով, կարճեցված փողով և խզակոթով օդամղիչ 1 հրացան՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 28 և «ԱԿՄ» տիպի ինքանձիգի 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

***
ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Արտուշ Գ.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 80 և 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ, ձեռքի 1 նռնակ, «Տրոտիլ 383-43»՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 2 պահունակ:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների և ոստիկանության ՊՊԳՎ Մասիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Կարապետ Ղ.-ն և կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի 197 փամփուշտ՝ շղթայով, հակատանկային 2 ական՝ առանց պայթուցիչի, և «ՌԳԴ-5» տիպի ձեռքի 1 նռնակ՝ պայթուցիչով:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Սիրանուշ Կ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող 1 հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 1 զսպանակ, տարբեր տրամաչափի 118 փամփուշտ և լուսարձակիչ 1 սարք:

***

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Վարդան Վ.-ն կամավոր ներկայացրել է առանց համարի, փողն ու խզակոթը կտրած գործարանային արտադրության, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող, որսորդական հրացան` հարմարեցված 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 10 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: