Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում բախվել են երեք ավտոմեքենա
14.09.2013 11:29
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21070», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի, «Օպել»-ի վարորդները և վերջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: