Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռի զննությամբ փամփուշտ է հայտնաբերվել
Փետրվարի  5-ին, ժամը 15.55-ին,  ոստիկանության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում  հաղորդում է ստացվել, որ մեկնման սրահում մի քաղաքացու մոտ արգելված ուղեբեռ կա: 
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները  Երևան-Մոսկվա  չվերթի մի ուղևորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են  7,62 մմ տրամաչափի   փամփուշտ: 
Կինը  բերման է ենթարկվել ոստիկանություն: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					