Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել
Հունվարի 21-ին, ժամը 05.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից  ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա   չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները   Երևան-Մոսկվա  չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված  Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ, նրա  դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի  1 փամփուշտ:
Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					