Վթար Երևան-Երասխ ճանապարհին. 47-ամյա վարորդը մահացել է
Մայիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին. 47-ամյա վարորդ Միսակ Մարգարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
