Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաներ
Հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Ջետտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: