1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երկու ավազակային հարձակում՝ նույն զույգի կատարմամբ

05.06.2013 11:35 Ավազակություն

Ամիսներ առաջ՝ մարտի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ին, երկու անհայտ անձինք մտել են մի երիտասարդի  վարձակալած բնակարան, բռունցքով հարվածել նրա դեմքին, պահարանից բացահայտ հափշտակել 200.000 դրամ, 1 զույգ ականջօղ և դիմել փախուստի:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողներն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են  1993 թ. ծնված  Արկադիա Ն.-ն և 1993 թ. ծնված Արտուշ Վ.-ն: Նրանք հունիսի 3-ին, ժամը 18.10-ին,  բերման են ենթարկվել ոստիկանություն և խոստովանել հանցանքը:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ այս զույգը հեղինակել է մեկ այլ հանցագործություն ևս. հունիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում   ահազանգ էր ստացվել, որ Բեյրութի փողոցում գտնվող  մանկական զբոսայգում 2 զինվոր մի երիտասարդի թալանել և դիմել են փախուստի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.20-ի սահմաններում,  զինվորական համազգեստով 2 անհայտ անձինք նշված զբոսայգում, 24-ամյա երիտասարդի գումարը և բջջային հեռախոսը հափշտակելու դիտավորությամբ, հարձակվել են նրա վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրելով` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա  հափշտակելով բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և բանկային քարտերն ու դիմել փախուստի` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողները պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են ները նշված ավազակային հարձակում կատարելու համար հունիսի 3-ին ձերբակալված Արկադիա Ն.-ն և   Արտուշ Վ.-ն:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: