1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավարտվեց «Երկխոսության ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը

12.05.2022 16:55 Միջոցառումներ
Ավարտվեց «Երկխոսության ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը

Մայիսի 12-ին ամփոփվեց «Երկխոսության ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը: ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ կազմակերպված դասընթացին մասնակցեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Դասընթացի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացան քաղաքացիների հետ երկխոսելու շվեդական փորձին, մասնավորապես՝ դրանք արդյունավետ կիրառելու տեխնիկային, մեթոդներին ու պրակտիկ իրավիճակների լուծումներին:
Ամփոփմանը ներկա էին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության փոխդեսպան, խորհրդական Անիկա Նորդինը, ԵԱՀԿ ծրագրերի ազգային համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը և փորձագետ-դասընթացավարներ Կարլ Յոհան Ահլստրոմն ու Տանյա Վիկլունդը:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ նշելով, որ միջոցառումը կարևոր նշանակություն ունի ոստիկանության համար, քանի որ օգնում է մասնագիտական գործառույթներն իրականացնել ավելի մեծ արդյունավետությամբ:
ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության փոխդեսպան, խորհրդական Անիկա Նորդինը, շնորհավորելով դասընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ոստիկանության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Դասընթացավար Կարլ Յոհան Ահլստրոմն էլ ընդգծեց, որ քննարկումները բավական հետաքրքիր էին և արդյունավետ: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանն ու կրթահամալիրին՝ դասընթացը բարձրորակ կազմակերպելու համար: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ԵԱՀԿ ծրագրերի ազգային համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը:
Հանդիպման ավարտին դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր: