Երիտասարդը հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ջիվանու փողոցից բաժին է բերման ենթարկվել 1991 թ. ծնված 1991 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: