1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԵՐԵՔ ՀԵՆԱԿԵՏ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

31.07.2012 04:16

Հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը:
Ծառայությունն իրականացվելու է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց երեք նորակառույց հենակետերի բացմանը: Կուրղինյան, Համբարձումյան, Ռայնիսի փողոցներում տեղակայված հենակետերը գործելու են ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:
Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանական ծառայությունը հենակետերի միջոցով կազմակերպելու սկզբունքներն ու նշանակությունը:
Նորաբաց հենակետերը ևս մեկ քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների համագործակցության, խորացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Ոստիկանների ուղղակի աշխատանքը բնակչության հետ դրական ազդեցություն կունենա համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, համակեցության կանոնների կատարման, վերջնարդյունքում` հասարակական կարգի պահպանման վրա, ինչը ոստիկանների խնդիրն ու քաղաքացիների ցանկությունն է:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է 30 հազար բնակչի, և քաղաքացին հենակետ կարող է դիմել ոչ միայն ոստիկանությանն առնչվող խնդիրներով, այլև գործակցության ծրագրերով ու առաջարկներով` գիտակցելով, որ ոստիկանը նախևառաջ հասարակության անդամ ու զինակից է հանրային անդորրի ու բարօրության պահպանման գործում:
Մինչ այս մայրաքաղաքում գործում էր երեք հենակետ, երկուսը` ոստիկանության Արաբկիրի, երրորդը` Կենտրոնական բաժնի տարածքներում: Ներկայումս ընթացքի մեջ են ոստիկանության Կենտրոնական, Էրեբունու, Նոր Նորքի, Մաշտոցի և Շենգավիթի բաժինների հենակետերի կառուցման աշխատանքները, որոնք մոտ օրերս շահագործման կհանձնվեն:
Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացը հանրապետությունում շարունակվում է: