1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 21-ին ոստիկանությունում տեղի ունեցավ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքերի կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողներ, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի», Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, պետական տարբեր շահագրգիռ կառույցների, այդ թվում` առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը ներկայացրեց քննարկվելիք հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես տարվա ընթացքում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ու նրանց ընտանիքների հետ տարված աշխատանքներին, այնպես էլ միջգերատեսչական համագործակցությանը:
Վարչության պետը նշեց, որ չնայած ծավալած աշխատանքներին` խնդիրը պահանջում է ներդնել բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերը, որպեսզի հանրապետությունում նվազի մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների թիվը: Նա առաջարկեց հակասոցիալական վարքագիծ դրսևորած, սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս երեխաների զբաղվածության հարցը ամռան ամիսներին լուծելու համար մարզպետարանների աջակցությամբ նրանց տրամադրել ճամբարի ուղեգրեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Տիգրան Խաչատուրյանը խոսեց նման երեխաների շրջանում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների, նաև տարածքային սոցիալական ծառայությունների հետ համագործակցության մասին:
Ներկայացվեցին մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց առողջական վիճակի, խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս:
Առաջարկներով հանդես եկան աշխատանքային խմբի անդամները:
Քննարկումների արդյունքում կարևորվեց առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: