Օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Բազումի բաժնում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում  երեխաները խաղալիս  տանկի արկի նմանվող իր են գտել: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել են 109 սմ երկարության, 100 մմ տրամաչափի հրանոթային արկի նմանվող առարկա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: