1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երբ քաղաքացին անտարբեր չէ

04.07.2016 14:52 Գողություն
Հուլիսի 1-ին, ժամը 14.25-ին, 16-ամյա տղայից  ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմացի բնակարանից գողություն է կատարվում:
Մեկնած օպերատիվ խմբին  1947 թ. ծնված  Հրանտ Շ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտքի դռան փականը կոտրելով մտել են իր որդու  բնակարան և գողացել մեկ  ոսկյա ականջող ու մեկ ոսկյա մատանի:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ, պարզվել է, որ հուլիսի 1-ին, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1989 թ. ծնված Հրաչյա Մ.-ն, 1989 թ. ծնված Արման Ս.-ն, 1977 թ. ծնված Սասուն Մ.-ն և 1986 թ. ծնված Վազգեն Մ.-ն օգտվելով բնակարանատերերի բացակայությունից, մուտքի դռան փականը կոտրելով, մտել են բնակարան և գողացել են մեկական  ոսկյա ականջող և մատանի:
Հրաչյա Մ.-ն, Արման Ս.-ն, Սասուն Մ.-ն և Վազգեն Մ.-ն ձերբակալված են:
Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: