1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանության պետին դիմել է նամակով

2012 թ. փետրվարի 22-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին դիմել է նամակով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ կա Երևանի Մաշտոցի այգու շուրջ ծավալվող իրադարձություններին: Փաստելով, որ ԵԱՀԿ և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններից մեկը ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև վստահության ու փոխըմբռնման բարելավումն է, դեսպանը նշել է, որ ոստիկանության ներկայությունը Մաշտոցի այգում, իրավականորեն բարդ և զգացմունքային խնդրի պայմաններում, մինչ օրս ուղեկցվել է ցուցարարների հանդեպ դրսևորված զսպվածությամբ:
Ոստիկանության աշխատակիցներն ընդհանուր առմամբ հետևել են ժողովրդավարական ոստիկանության հիմնական տարրերից մեկին, այն է` ոստիկանության արձագանքը հասարակական կարգին առնչվող ցանկացած միջոցառման պետք է համաչափ լինի դրա ներկայացրած սպառնալիքի աստիճանին: Այս դեպքում անզեն և խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանները գործել են զուսպ և ոչ կոնֆլիկտային:
Անդրեյ Սորոկինը նաև ողջունել է կլոր սեղան կազմակերպելու ոստիկանության նախաձեռնությունը, որի նպատակն է` քննարկել ոստիկանության դերը այս կարգի իրավիճակներում, և հույս հայտնել, որ դա ևս մի քայլ կդառնա հասարակության շրջանում վստահության ամրապնդման և նրա հետ համագործակցության զարգացման համար: