Վրաերթ խաչմերուկում
Օգոստոսի 25-ին, ժամը 16.30-ին, «Դայվու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ն. Ստեփանյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սաթենիկ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: