1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունումը շարունակվում է

08.04.2022 16:54 Միջոցառումներ

Ոստիկանության կրթահամալիրում շարունակվում է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունման գործընթացը։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը։ Խոսքը պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու մասին է։ Նախատեսվում է այդ մարզերում պարեկային ծառայությունը գործարկել տարեվերջին։
Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող ՀՀ այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե նաև անցել են պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմումները ներկայացնելուց հետո քաղաքացիներն անցնում են համապատասխան բժշկական ստուգում, այնուհետև հերթը քննություններին է։
Այս փուլերը բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները ոստիկանության կրթահամալիրում մասնակցում են հինգամսյա դասընթացների, հանձնում ավարտական քննություններ, ապա անցնում են ծառայության։
Դիմումների ընդունման գործընթացը կտևի մինչև ապրիլի 15-ը։