Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց և տեղափոխվեց դատարան

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ու համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 17-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 27-ամյա Եղիշ Գ.-ն: Նա տեղափոխվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: