Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավիթաշեն թաղամասում

Ոստիկանության Կենտրոնական և Չարենցավանի բաժինների ծառայողները մարտի 26-ին Դավիթաշեն 4-րդ թաղամասում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 40-ամյա Սասուն Ս.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: