Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավիթաշեն թաղամասում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 17-ին Դավիթաշենի 3-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 21-ամյա Արմեն Ջ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: