ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Բանակցային ոստիկանություն» թեմայով դասընթաց

29.04.2022 16:50 Միջոցառումներ
«Բանակցային ոստիկանություն» թեմայով դասընթաց

ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացի շրջանակներում Ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց «Բանակցային ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը։ ԵԱՀԿ քարտուղարության կազմակերպած դասընթացը նախատեսված է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների համապատասխան ծառայողների համար։
Այն վարում են բանակցային ոստիկանության ոլորտում տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունեցող՝ Շվեդիայից ժամանած ԵԱՀԿ փորձագետներ Տանյա Վիկլունդը և Կարլ Յոհան Ահլստրոմը։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչ Մոնա Նորդբերգը։
Կարևորելով բանակցային ոստիկանության մոդելի ներդրման շարունակականությունն ապահովելու ուղղությամբ տարվող տևական համագործակցությունը՝ պարոն Մկրտչյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունում արդեն իսկ բավական մեծ փորձ կա կուտակված, և բանակցային կարողությունների ու հմտությունների մշտական զարգացումը միտված է անհրաժեշտ գործիքակազմով ապահովել ոստիկաններին՝ հավաքները, զանգվածային անկարգությունները, անվերահսկելի դեպքերը կանխարգելելու և արդյունավետ կառավարելու համար։ Պարոն Մկրտչյանն իր խոսքն ավարտեց՝ դասընթացի մասնակիցներին մաղթելով բարի, արդյունավետ աշխատանքային մթնոլորտ, և հույս հայտնեց, որ ապագայում Շվեդիայի օրինակով Հայաստանում կգործի բանակցային ոստիկանության առանձին ստորաբաժանում։
Շարունակելով պարոն Մկրտչյանի խոսքը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը ողջունեց մասնակիցներին և, բարձր գնահատելով դասընթացի նպատակն ու դերը, հաջողություն մաղթեց նրանց և դասընթացավարներին՝ իրենց առաքելությունն իրականացնելու գործում։