Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.25-ին, 1965 թ. ծնված Գառնիկ Խ.-ից ոստիկանության Ամասիայի  բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.20-ի սահմաններում, Ողջի գյուղին հարակից դաշտում, անասուններն արածացնելիս, հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված ական:
Մեկնած օպերատիվ խումբը  նշված վայրում հայտնաբերել է կորոզիայի ենթարկված  82 մմ տրամաչափի ականանետի օգտագործված արկ:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: