1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենցաղային հարցերի շուրջ վեճը վերածվել էր դանակահարության

Հունվարի 20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Էջմիածնի 51-ամյա բնակչի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին հիվանդանոց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ կեսգիշերն անց Արմավիրի Երևանյան փողոցի գիշերային ակումբներից մեկի մոտ մայրաքաղաքի 31-ամյա և Արմավիրի 28-ամյա երկու բնակիչ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին տուժածի հետ, ինչից հետո 31-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով խփել էր 51-ամյա էջմիածինցուն:
28-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տեղափոխվել Արմավիրի մարզային քննչական վարչություն, իսկ տուժողին վնասվածքներ հասցրած տղամարդուն Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին փետրվարի 14-ին։ Նա Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասում ձերբակալվեց ու տեղափոխվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: