1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն. կասկածյալը ձերբակալված է

Հուլիսի 9-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Գոռ Պ.-ն և «թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1995 թ. ծնված Նելսոն Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գոռ Պ.-ն ու Նելսոն Ա.-ն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և քննչական բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 3.00-ին, Երևան քաղաքի Մարգարյան փողոցում գտնվող 23/1 սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Գոռ Պ.-ին ու Նելսոն Ա.-ին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1995 թ. ծնված Նորիկ Ս.-ն:
Հուլիսի 9-ին, ժամը 8.00-ին, Նորիկ Ս.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նորիկ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: