1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավանի ոստիկանները հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն դանակահարած անձին

Ավանի ոստիկանները հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն դանակահարած անձին

Հունվարի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Ավանի Իսահակյան թաղամասի 4-րդ շենքից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա տղամարդու։
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 34-ամյա տղամարդը, որը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով մի քանի անգամ խփել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո ինքը դանակահարել է նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: