Հետախուզվողը Ստեփանակերտից տեղափոխվեց Երևան
Ապրիլի 6-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչությունից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Կարեն Բ.-ին, որը մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: