ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գարեջրի շշով հարված և դանակահարություն Նոր Արեշում

Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
Նույն օրը, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն և «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:
Մայիսի 3-ին, ժամը 00.15-ին, Համլետ Պ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, և նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ.-ին ու հարևանին` Գուրգեն Մ.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:


Ի լրումն

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, Նոր Արեշի 11-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Հովսեփ Բ.-ն շշով հարվածել է Համլետ Պ.-ի գլխին, ապա ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Արթուր Պ.-ին և Գուրգեն Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Մայիսի 5-ին, ժամը 19.00-ին, Հովսեփ Բ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: