ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գողություններ արած տղամարդը ձերբակալվեց

04.10.2022 11:03 Գողություն

Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում գողությունների ու գողության փորձի վերաբերյալ ժամերի տարբերությամբ ստացվեցին ահազանգեր։ Զանգողներից մեկը հայտնում էր, որ գողություն են արել իրեն վստահված շինհրապարակից, մյուս դեպքում կոտրել էին նկուղի դուռն ու հափշտակել տարբեր իրեր, մեկ այլ դեպքում էլ փորձել էին կոտրել նկուղի դուռը, սակայն չէր հաջողվել գողություն անել։ Բոլոր դեպքերը տեղի էին ունեցել մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում։
Փաստերի առթիվ նախաձեռնվեցին քրեական վարույթներ, և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Նրանց հաջողվեց կարճ ժամանակում պարզել գողություններն ու գողության փորձը կատարած անձի ինքնությունը: Երևանի 39-ամյա բնակիչ էր։ Նա սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հայտնաբերվեց ու ձերբակալվեց։
39-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: