Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և ավտոտնտեսության աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ին Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա Արթուր Պ.-ին, որը սեպտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
