1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողության փորձ կատարելու համար բերման ենթարկվածները նաև հետախուզվում էին

14.06.2014 13:31 Գողություն

Հունիսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Սերգեյ Բ.-ին և 1998 թ. ծնված Վանիկ Ա.-ին: Նույն օրը, ժամը 03.30-ին, Խանջյան փողոցում ոստիկանության ծառայողներին էր մոտեցել «Վերնիսաժ» տոնավաճառի դիմացի գետնանցման կրպակների անվտանգության աշխատակիցն ու հայտնել, որ իրենց պահպանության տակ գտնվող կրպակները հսկող տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես են նշված երկու երիտասարդներ պտտեցրել տեսախցիկը, կտրել տեսախցիկի լարը, որից հետո տեսնելով անվտանգության աշխատակցին` դիմել են փախուստի:
Վանիկ Ա.-ն ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է իր մոտ գտնվող ծալովի դանակը:
Պարզվել է նաև, որ վերջիններս, որպես անհայտ կորած, որոնվում են ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: