1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողոնը տեղափոխել են շենքի բակ ու հեռացել

18.11.2014 15:54 Գողություն
Նոյեմբերի 1-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն և հայտնել, որ իրենց շենքում գործող խանութից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ից  03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, 1966 թ. ծնված Մանվել Ա.-ին պատկանող խանութից  գողացել են 1.000 դրամ արժողությամբ 5 լիցքավորման քարտ, իսկ ծխախոտով, խմիչքով, սննդամթերքով և կենցաղային ապրանքներով լցված ստվարաթղթե արկղերը և պոլիէթիլենային պարկերը կոտրված պատուհանով տեղափոխել են շենքի բակ, սակայն ոչինչ չվերցնելով՝ հեռացել են:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բերման են  ենթարկել 1982 թ. ծնված Արգիշտի Բ.-ին, 1990 թ. ծնված Աշոտ Հ.-ին և 1996 թ. ծնված Դավիթ Դ.-ին, որոնք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, որ նոյեմբերի 1-ի գիշերը Մանվել Ա.-ին պատկանող խանութից գողությունը կատարել են իրենք:
Արգիշտի Բ.-ն, Աշոտ Հ.-ն և Դավիթ Դ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: