1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացել էին «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 3 անիվները

22.12.2014 17:39 Գողություն

Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Վարսենիկ Ք.-ն և հայտնել, որ իրենց շենքի մոտ ավտոմեքենա են թալանում:
Ժամը 05.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Ղ.-ին, իսկ Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտից` 1992 թ. ծնված Արծրուն Խ.-ին, որտեղ պարզվել է, որ Հայկ Ղ.-ն և Արծրուն Խ.-ն ժամը 02.20-ին Անդրանիկի փողոցի թիվ 97 շենքի բակում կայանված, 1984 թ. ծնված Կորյուն Ս.-ին պատկանող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 3 անիվները:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: