1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոտնակից գողացել են 150 կգ պղնձի ջարդոն

20.11.2014 09:33 Գողություն
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր  են ստացվել  նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի և Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ»    և «ՎԱԶ 2109»  մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ:
 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, պարզվել է, որ նոյեմբերի 15-ի գիշերը 1991 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1993 թ. ծնված Արթուր Շ.-ն, կախովի փականը կոտրելով, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի թիվ 2/4 շենքի բակում գտնվող, 1972 թ. ծնված Արման Գ.-ին պատկանող ավտոտնակից գողացել են շուրջ 150 կգ պղնձի ջարդոն: 
Արման Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: 
Նոյեմբերի 18-ին նա նշվածի մասին տվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: