1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գնդացիրներից բացի ավտոմեքենայում նաև ատրճանակ ու փամփուշտներ կային

Գնդացիրներից բացի ավտոմեքենայում նաև ատրճանակ ու փամփուշտներ կային

Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան: Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին տեղադրվել էր անշարժ անցակետ: Մայիսի 1-ին, ժամը 06.40-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման էին ենթարկվել 47, 35 և 36 տարեկան երեք տղամարդ՝ «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էին «ՌՊԿ» տիպի 2 գնդացիր, 5,45 մմ տրամաչափի 45 և 23 փամփուշտով լիցքավորված 2 պահունակ, ինչպես նաև 8 դատարկ պահունակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել էին։
Մայիսի 11-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով և նույն տրամաչափի 11 փամփուշտ։ Հայտնաբերվել են նաև 7,62 մմ և 5,45 մմ տրամաչափի 200-ից ավելի փամփուշտներ:
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: