Հայտնաբերվեց Գյուրջյան փողոցում

Հունվարի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկաննության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել 2002 թ. ծնված Վահե Մ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: