Գյումրիում, շենքի հարևանությամբ, հրթիռանման առարկա է հայտնաբերել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 87 շենքի հարևանությամբ զենք են թողել: 
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է հրթիռանման առարկա:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					