«Միցուբիշի Չարիոտ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Աշոտավան գյուղի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
