1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել է գազալցակայանում կատարված ավազակությունը. կան կալանավորվածներ

11.03.2022 13:39 Ավազակություն

Փետրվարի 5-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի գազալցակայանում զինված հարձակում է եղել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել էին, որ ժամը 03.00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ, որոնցից մեկը՝ ինքնաձիգով, հարձակվել էին գազալցակայանի աշխատակիցների վրա։ Մտել էին աշխատասենյակ, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, ինքնաձիգից կրակել հատակին և փող պահանջել, ապա հափշտակել էին դրամարկղի մոտ 150 000 դրամը ու փախել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Ավազակությունը բացահայտելու ուղղությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Գյումրեցի 27 և 31 տարեկան երկու տղամարդիկ մարտի 7-ին հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Նրանք ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են:
Դատարանի մեկ այլ որոշմամբ խուզարկվել է 27-ամյա տղամարդու տունն ու ավտոտնակը: Հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: