ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բնակարանային գողություններ Երևանի Նալբանդյան փողոցում. Կենտրոնականի քրեական հետախույզների բացահայտումները

20.07.2021 12:00 Գողություն

Հուլիսի 14-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումները հանգուցալուծվեցին։ Նրանք Աբովյան փողոցում հայտնաբերեցին 40-ամյա մի տղամարդու և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին։ Ոստիկանությունում պարզվեց հետևյալը. բերման ենթարկվածը հուլիսի լույս 14-ի գիշերը մտել էր Երևանի Նալբանդյան փողոցի 7/1 շենքի մի բնակարան, որի դուռը բաց էր եղել, տանտերն էլ՝ քնած։ 40-ամյա տղամարդը տանտիրոջ պայուսակից գողացել էր փող, նախնական տվյալներով՝ 220 հազար դրամ։ Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդն էլ ձերբակալվեց։ Նույն թաղամասի այլ բնակարաններից ևս կատարվել էին գողություններ, որոնց փաստերով արդեն իսկ հարուցվել էին քրեական գործեր։ Այդ բնակարանային գողությունների հանգամանքների վերլուծությամբ ու համադրմամբ քրեական հետախույզները եզրահանգեցին, որ ձեռագիրը նույնն էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ձերբակալված անձը Նալբանդյան փողոցի մի քանի բնակարանից գողություն էր արել։ Մասնավորապես, անցած տարվա փետրվարին Նալբանդյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից փող ու ժամացույց էր գողացել։ Նույն բնակարանից գողություն էր արել նաև այս տարվա հունիսին։ Երկրորդ դեպքով գողոնը պայուսակներ էին։ Դարձյալ այս տարվա հունիսին մտել էր Նալբանդյան փողոցի 7/1 շենքի բնակարաններից մեկն ու բջջային հեռախոսներ գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողացված իրերը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են հարուցված քրեական գործերի նախաքննությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: