ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին բաժին է ներկայացել 31-ամյա Հովհաննես Հ.-ն, որը 2019 թ. հունիսի 11-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր թմրանյութ ապօրինի պահելու մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					