Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 15-ին բաժին է ներկայացել 46-ամյա Լիանա Շ.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: 
 Նա ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					