Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 13-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձել և Կապանի բաժին է տեղափոխվել 34-ամյա Նվեր Հ.-ն: Նա 2023 թ. ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: